
Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, սակայն այս քննարկումը պետք է սկսվի առանց նախապայմանների: Այս մասին հայտարարել է սիրիական պաշտոնական պատվիրակության ղեկավար, երկրի տնտեսական հարցերով փոխվարչապետ Քադրի Ջամիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիայի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ իր երկրի ժողովուրդը ցանկանում է ճգնաժամի դադարեցում, որն արդեն ավելի քան 1 տարի է առաջացնում է զանգվածային արյունահեղություն և բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական կյանքի վրա:
Ջամիլի խոսքով, Սիրիայի ապագան պետք է քննարկվի երկխոսության ընթացքում` որոշակի սկզբունքների հիման վրա, որոնց թվում` Սիրիայի ներքին գործերին ցանկացած միջամտությունից և բռնության բոլոր ձևերից հրաժարվելը: