22 օգոստոսի 2012 - 11:12 AMT
Չինաստանի ներդրումները «կանաչ» էներգետիկայում 2015-ին կարող են հասնել 373 մլրդ դոլարի

Չինաստանը մտադիր է մինչև 2015-ը 373 մլրդ դոլար ներդնել«կանաչ» էներգետիկայում: 4-ամյա ծրագրի արդյունքում, ՀՆԱ-ի նկատմամբ էլեկտրաէներգիայի ծախսը պետք է կրճատվի 16 տոկոսով, հաղորդում է Reuters-ը` հղելով Չինաստանի Պետական խորհրդին:

ՉԺՀ-ում հիմնական խնդիր է համարվում արդյունաբերության էներգածախսատար սեկտորների կոնսոլիդացիան: