22 օգոստոսի 2012 - 13:01 AMT
Սեպտեմբերի մեկից ոստիկանները կհերթապահեն ուսումնական հաստատությունների մոտ

Ոստիկանությունը այս տարի ուսոմնական տարվա սկզբին ոչ թե տասնօրյակ կանցկացնի , այլ միամսյակ : Սա նշանակում է, որ դպրոցները ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում կլինեն շուրջ մեկ ամիս, մինչև ուսումնական տարին մտնի բնականոն հունի մեջ: Այս մասին այսօր քաղաքապետրանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ նշելով, որ միջոցառումներին մասնակցելու են ոչ միայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, այլ նաև ոստիկանության այլ սորաբաժանումներ.«Հերթապահությունը դպրոցներում և դպորցներին հարակից տարածքներում սկսելու է առավոտյան 8 :15 ից:

Աշխատելու ենք առանց հանգստյան օրերի», -ասաց նա: Նորիկ Սարգսյանը նշեց նաև որ օգոստոսի 15-ից դպորցներին հարակից տարածքներըում սկսվել են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշանների թարմացման աշխատաքները: