22 օգոստոսի 2012 - 18:47 AMT
Ֆրանսիայի նախագահը Քաթարի առաջնորդի հետ կքննարկի սիրիական ճգնաժամը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը բանակցություններ կվարի Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Հալիֆ Ալ Թանիի հետ, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիան աջակցություն է տրամադրում Սիրիայի ազատ բանակին, սակայն զենք չի մատակարարում, հաղորդում է «Ռոսբալթը»:

Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն չորեքշաբթի BFMTV-RMC ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Ֆրանսիան ապստամբներին ապահովում է ռազմատեխնիկայով, որը նախատեսված չէ սպանությունների համար` կապի և ինքնապաշտպանության միջոցներով: