ԱՄՆ իշխանությունները 1.5 ամսով մեղմացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները` թույլ տալով ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսավորել օգոստոսի 11-ից հետո տրամադրվող հումանիտար օգնությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը, հաղորդում է «Ռոսբալթը»:
Մինչև 2012թ հոկտեմբերի 5-ը թույլատրվել է Իրանին փոխանցել մինչև 300 հազար դոլարի հասնող օգնություն: Ավելի մեծ քանակությամբ գումարներ տրամադրելու համար, անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն:
Իրանա-ամերիկյան ազգային խորհուրդը նամակով շնորհակալություն է հայտնել Սպիտակ տանը, որ հումանիտար օգնությունը չի դարձել «երկու երկրների վատ հարաբերությունների զոհ»: