Թուրք զինծառայողներով պահակախումբը պայթել է 4 պայթուցիկ սարքերի վրա, որոնք հեռակառավարմամբ են գործի դրվել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:
Պահակախումբը տեղաշարժվում էր Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Հակկարի նահանգի Շեմդինլի շրջանում: Պայթյունի վայր են մեկնել ուղղաթիռներ և զինծառայողներ:
Նախօրեին Գազիանթեփ քաղաքում ավտոմեքենային ամրացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել էր ավելի քան 60 մարդ: Ահաբեկչությունն ուղղված էր թուրք օրինապահ մարմինների դեմ:
ՔԲԿ-ն հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը: