22 օգոստոսի 2012 - 19:57 AMT
Իսրայելի կառավարությունը դեմ է հանդես գալիս իսրայելական ԱԳՆ դիրքորոշմանը`կապված Մահմուդ Աբբասի` պաշտոնից հեռացնելու հետ

Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն չի սատարում երկրի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի` պաղեստինյան վարչակազմի ղեկավաև Մահմուդ Աբբասի` իշխանությունից հեռացնելու գաղափարը: Այս մասին հաղորդում է NEWSru.co.il-ը:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը տարածել էր մի նամակ, որում ընդգծել էր, որ Աբբասը խաղաղության հակառակորդ է, քանի որ հրաժարվում է վերսկսել Իսրայելի հետ ուղիղ երկխոսությունը: