
«Հրապարակը» գրում է, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը կհրավիրի գործադիր մարմնի հերթական նիստը:
«Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի հարցում:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել կարճ ժամանակում հայտնի դարձած կուսակից Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ»,-գրում է թերթը: