Եգիպտոսում երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին զրպարտելու համար ձերբակլավել է «Ադ Դուստուր» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Իսլամ Աֆիֆին: Ինչպես հայտնում է տեղի մամուլը, նա ձերբակալվել է Կահիրեի քրեական դատարանի որոշմամբ:
Աֆիֆին մեղադրվում է կեղծ տեղեկատվություն հրապարակելու մեջ, որը վարկաբեկում է երկրի ղեկավարին:
«Ադ Դուստուրը» երկար ժամանակ հայտնի է եղել հակաիսլամական հռետորությամբ` ուղղված «Մահմեդական եղբայրների» դեմ: