23 օգոստոսի 2012 - 17:54 AMT
Քուրդ գրոհայինների հետ թուրքական բանակի բախումների արդյունքում մահացել է 21 հոգի

Թուրքական զորքերը հետապնդում են քուրդ գրոհայիններին, որոնք նախօրեին հարձակվել են ռազմական պահակախմբի վրա:

Տեղի իշխանությունների տվյալներով, բախումների ընթացքում սպանվել են 16 ապստամբներ: Թուրքակնա բանակի կորուստները կազմել են 5 զինծառայողներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: