
Ֆրանսիայի իշխանությունները մեղմացրել են Բուլղարիայից և Ռումինիայից գաղթած գնչուներին աշխատանքի ընդունելու սահմանափակումները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ կընդլայնվի ոլորտների քանակը, որտեղ կարող են աշխատել այդ միգրանտները:
Բացի դրանից, պլանավորվում է չեղյալ հայտարարել հարկերը, որոնք պետք է վճարեն գնչուներին վարձող ձեռնարկությունները: