23 օգոստոսի 2012 - 21:31 AMT
Պարբերական. «Թուլուզյան հրաձիգը» հանցագործությունը միայնակ չի իրականացրել

Ֆրանսիական Le Monde պարբերականը հաղոևդել է, որ Մոհամմեդ Մերայի գործի հետաքննության արդյոնքում պարզէ դարձել, որ նա միայնակ հանցագործ չէր: Նա այս տարվա մարտին Թուլուզ քաղաքում սպանել էր 7 մարդու:

Ըստ պարբերականի տեղեկատվության, 24-ամյա Մերան լայն կապեր ուներ, որոնք ներառում են 20-երկիր, այդ թվում` Եգիպտոսը, Մարոկկոն, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան:

Ըստ թերթի, Մերան, ով իրեն կոչել է «Ալ-Քաիդայի» անդամ, հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2009-ին, մի քանի անգամ մեկնել է Մերձավոր Արևելք և Աֆղանստան, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը: