Հունաստանը պետք է կատարի երկրում հակաճգնաժամային բարեփոխումների իրագործման մասին պայմանավորվածությունը, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ բանակությունների արդյունքում կայացած մամլո ասուլիսում:
«Ես կցանկանայի, որպեսզի Հունաստանը մնար եվրագոտու մասը»,- հավելել է Մերկելը:
Նա նշել է, որ եվրոպական գործընկերները հունական իշխանություններից ակնկալում են ձեռք բերված համաձայնագրերի իրագործում: