Իրանը պլանավորում է «Չմիանալու շարժման» անդամ-երկրների 16-րդ գագաթնաժողովում առաջարկությամբ հանդես գալ Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու համար, հաղորդում է «Ալ Քուդս ալ արաբի» կայքը:
Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով, «Թեհրանի կողմից պատրաստված առաջարկն աչքի է ընկնում իրատեսությամբ»:
Սալեհին կրկին հաստատել է Թեհրանի հավատարմությունը Բաշար Ասադի ռեժիմին, համոզմունք հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների ճանապարհով: