24 օգոստոսի 2012 - 18:25 AMT
Ղրղզստանի դեսպանը ետ է կանչվել Բելառուսիայից` խորհրդակցությունների անցկացման համար

Ղրղստանը ուրբաթ օրը ետ է կանչել իր դեսպանին Բելառուսիայից` խորհրդակցություններ անցկացնելու համար: Պատճառը սկանդալն է, որը կապված է Բիշկեկի կողմից միջազգային հետախուզման ենթակա համարվող նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկի` ինտերնետում հրապարակված նկարների հետ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ժանիբեկ Բակիևը պատկերվել է Մինսկի կենտրոնում` սրճարան մտնելիս:

Երեքշաբթի Ղրղզստանի ԱԳՆ բանավոր նոտա է հղել Բիշկեքում Բելառուսիայի դեսպանին, որտեղ անհանգստություն է հայտնել ինտերնետում Ժանիբեկ Բակիևի նկարի հայտնվելու կապակցությամբ, ինչը հաստատում է, որ նա գտնվում է Բելառուսիայի տարածքում:

ԱԳՆ հիշեցրել է, որ քաղաքացի Բակիևը միջազգային հետախուզությունում է գտնվում, այդ թվում` Ինտերպոլի գծով, առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու համար: