24 օգոստոսի 2012 - 20:23 AMT
ՌԴ ՊՆ. Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ ռուսական օդանավը ներխուժել է Ֆինլյանդիայի օդային տարածք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԶԼՄ-ները, հղելով Ֆինլյանդիայի ՊՆ-ին, հաղորդել են, որ ենթադրվում է, որ ռուսական ռազմական օդանավը ներխուժել է այդ երկրի օդային տարածք: Այս մասին տեղեկություններ են հայտնվել Ֆինլյանդիայի պաշտպանական գերատեսչության կայքում:

Սահմանամերձ ծառայությունը վարում է միջադեպի հետաքննություն:

«Ռուսաստանի կողմից Ֆինլյանդիայի օդային տարածքի խախտում չի եղել»,-հայտարարել է Արևմտյան ռազմական շրջանի մամլո ծառայության ներկայացուցիչը: