24 օգոստոսի 2012 - 20:15 AMT
Վիեննայում մեկնարկել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը ուրբաթ օրը մեկնարկել է Վիեննայում, հաղորդում են իրանական պաշտոնական ԶԼՄ-ները:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլտաիեն, իսկ ՄԱԳԱՏԷ-ն ներկայացնելու է կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հերմա Նակերթսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: