Կնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռավլինը միանշանակ կողմ է Իրանի դեմ ռազմական օպերացիային` դրա համար նոր փաստարկ ներկայացնելով: Ըստ նրա, եթե չհարձակվել, ապա Իսրայելը կկորցնի իր թշնամիներին զսպելու հիմնական գործոնը: Ընդ որում, նա խոսել է ոչ թե ատոմային ռումբի մասին, այլ այն, որ Իսրայելը չպետք է «պարզապես սպառնա», հաղորդում է ISRAland-ը:
«Եթե Իսրայելը վախեցնի և սպառնա, սակայն, վերջ ի վերջո չիրականացնի իր սպառնալիքը, ապա դա լուրջ ռազմավարական հետևանքներ կունենա Իսրայելի համար»,-ասել է Ռավլինը: