26 օգոստոսի 2012 - 10:23 AMT
Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում այս գիշեր 2 ռումբ է պայթել

Այս գիշեր Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասումերկու ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը:

Ըստ նախնական տվյալների` երկու ռումբերից մեկն պայթել է Զվարթնոց հայ Կաթողիկե եկեղեցու հետնամասում գտնվող հայկական Ֆարահ դպրոցի մոտ, իսկ մյուսը` բնակելի շենքի, որը գտնվում է եկեղեցու դիմաց:

Անահիտ Ադամյանի տեղեկություններով` շենքը հիմնականում բնակեցված է հայերով: Պայթյունից մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: