27 օգոստոսի 2012 - 15:31 AMT
Անդրեյ Արեշև. Եվրասիական միության շրջանակներում կարող է լուծվել էժան ռուսական գազի առաքման հարցը

Եվրասիական միության շրջանակներում կարող է լուծվել միության նոր անդամներին համաշխարհային գներից ցածր գներով գազ մատակարարելու հարցը, կարծում է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Այդ մասին նա հայտարարել է «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ: «Դրա համար ոչ մի անհաղթահարելի արգելք չկա»,- նշել է Արեշևը:

Միաժամանակ, փորձագետը հիշեցրել է, որ ռուսական գազի մատակարարման թեման քննարկվել է Մոսկվայում օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: