27 օգոստոսի 2012 - 19:53 AMT
Տիգրան Դավթյանը սեպտեմբերին կայցելի Իտալիա` առևտրա-տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերին կայցելի Իտալիա` առևտրա-տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` «Հայ-իտալական առևտրայի ընկերակցություն. Իրավական անձանց միության» բացման ժամանակ: Ըստ նրա, այս այցի շրջանակներում տեղի կունենա հայ-իտալական բիզնես-համաժողով և կբացվի Հայ-իտալական առևտրային պալատ:

ԱԳ փոխնախարարը ընդգծել է նաև, որ Հայաստանի և Իտալիայի միջև գոյություն ունեն ոչ միայն լավ առևտրա-տնտեսական հարաբերություններ, այլ նաև համագործակցության բարձր մակարդակ քաղաքական հարթակում, որը դրսևորվում է ոչ միայն միջազգային մակարդակում, այլ նաև երկկողմ հարաբերություններում:

«Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ: