Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը ստեղծել անցումային կառավարություն և պատրաստակամություն է հայտնել ճանաչել այն:
«Ֆրանսիան պահանջում է սիրիական ընդդիմությունից ստեղծել անցումային կառավարություն: Ֆրանսիան կճանաչի նոր Սիրիայի կառավարությունը` դրա ստեղծումից անմիջապես հետո»,-հայտարարել է Օլլանդը` ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա 20-րդ կոնֆերանսին:
Օլլամդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը այս հարցի առնչությամբ, թուլացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքերը:
Հուլիսի 19-ին Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել էին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիք պարունակող արևմտյան բանաձևի նախագիծը:
Մինչ այդ Սիրիայում մեկ տարուց ավել շարունակվում են զինված բախումները, որոնց, ըստ տարբեր տվյալների, զոհ է գնացել արդեն 20 հազար մարդ: