Եգիպտական ԶԼՄ-ների հաղորդմամբ, երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով իր պատիժը կրում է Կահիրեի Տորա բանտում, հրաժարվում է բուժումից և հացադուլ է սկսել: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:
Պաշտոնանկ արված առաջնորդը պահանջում է բանտի ղեկավարությունից թույլ տալ հանդիպել սեփական բժշկին, ով երկար տարիներ հետևել է նրա առողջական վիճակին:
84-ամյա Մուբարաքը պաշտոնանկ է արվել նախորդ տարվա փետրվարին` զանգվածային ապստամբության արդյունքում: 2012թ հունիսին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: