28 օգոստոսի 2012 - 10:41 AMT
Եգիպտոսի նախագահը կոչ է արել Բաշար Ասադի կողմնակիցներին օգնել նրան հեռացնել իշխանությունից

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, կոչ անելով օգնել հեռացնել նրան իշխանությունից, հաղորդում է Ռոյթերսը: «Եկել է արյունահեղությունը դադարեցնելու ժամանակը, Սիրիայի ժողովուրդը պետք է լիովին վերադարձնի իր քաղաքացիական իրավունքները, իսկ ռեժիմը, որը սպանել է սեփական ժողովրդին, պետք է անհետանա բեմից»,- հայտարարել է Մուրսին:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, նրա մեկնաբանությունները հայտնվել են միջազգային դեբյուտի նախաշեմին` եգիպտացի առաջնորդը մտադիր է առաջիկայում այց կատարել Իրան և Չինաստան:

«Բարեփոխումների մասին խոսակցություններն արդեն տեղին չեն, խոսքը գնում է փոփոխությունների մասին»,- հավելել է նա և կրկնել, որ Չինաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում սիրիացի ժողովրդի բարեկամները պետք է աջակցեն հասարակ սիրիացիներին: