Աթենքի Իլիոն շրջանում այսօր առավոտյան Հունաստանի Ազգային բանկի շենքի մոտ պայթել է ինքնաշեն ռումբ: Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, մոտակայքում գտնվող շենքերին և ավտոմեքենաներին հասցվել է աննշան վնաս, մարդկանց շարքում տուժածներ չկան, հաղորդել են հունական ոստիկանության ներկայացուցիչները:
Հունաստանում վերջին ամիսներին սոցիալական լարվածության ֆոնին հաճախացել է բանկերի, արտասահմանյան ֆիրմաների և քաղաքական գործիչների գրասենյակներն այրելը, որն առաջացել է կոշտ խնայողության միջոցների պատճառով: