11 փետրվարի 2005 - 22:53 AMT
ԱՄՆ ԳՏՆՈՒՄ է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է ակտիվացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա կարծիքով` ԵԱՀԿ առաքելության այցը Հարավային Կովկասի տարածաշրջան վկայում է կազմակերպության ջանքերի եւ շահագրգռվածության մասին` հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորման շուրջ: Ռինո Հարնիշը ելույթ է ունեցել հօգուտ հակամարտության խաղաղ կարգավորման` նշելով ԱՄՆ-ի մեծ դերը հիմնախնդրի լուծման գործում, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Միեւնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդրի լուծումը կախված չէ միայն ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից: