Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը, ինչպես միշտ, հաջող հանդես եկավ Հայաստանի ընտրանին` նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և սահմանելով Աշխարհի նոր ռեկորդ:
Փայլուն արդյունք ցուցադրեց Բաբկեն Շահազիզյանը` երիտասարդների Աշխարհի կրկնակի չեմպիոնը և Եվրոպայի արդեն եռակի չեմպիոնը նշանավորեց իր հերթական հաղթանակը Աշխարհի նոր ռեկորդ սահմանելով, հայտնում է Նավամոդելային սպորտի Հայկական ֆեդերացիան: