12 փետրվարի 2005 - 16:48 AMT
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը ապրիլին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: Այցի շրջանակներում նախատեսվում են Ռուպելի հանդիպումները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որոնց ընթացքում, այլ հարցերից բացի, կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Մինսկի խմբի ունեցած դերը այդ գործընթացում: