Գնաճի ցածր մակարդակը, որ արձանագրվել է Հայաստանում 2012թ. առաջին յոթ ամիսների արդյունքում 2,3 տոկոս մակարդակի վրա, կարող է հայտնվել պարենամթերքի համաշխարհային շուկայում համաշխարհային միտումների ազդեցության տակ: Օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Գնաճի այս ցածր մակարդակը շատ կարևոր է, քանի որ համաշխարհային շուկայում ակնկալվում է մի շարք մշակաբույսերի գների աճ ցածր բերքատվության պատճառով»,-ասել է նա: Նա հավելել է, որ քանի որ Հայաստանը չի ապահովում իր պահանջարկը այդ մշակաբույսերով, ապա այդ բացասական միտումը կարող է անդրադառնալ երկրի վրա: «Այժմ դժվարանում եմ ասել, թե երբ մենք դա կզգանք մեր վրա»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, Գագիկ Մինասյանը վստահ է, որ ցածր գնաճային դաշտը, որն այժմ կա Հայաստանում, թույլ կտա տարվա կտրվածքով մնալ 4±1,5% նպատակային ցուցանիշի սահմաններում: