
Բրիտանական հատուկ նշանակության ուժերի ջոկատները տեղափոխվել են Սիրիա հստակ հայտնաբերելու համար քիմիական և կենսաբանական զենքի պահեստների տեղակայումը ու հնարավորինս դրանք ոչնչացնելու համար, հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ իրազեկ ռազմական աղբյուրների վրա հղումով:
Ըստ առկա տվյալների, Սիրիայում գործող բրիտանական հատուկ նշանակության ուժերի ընդհանուր քանակը 200 զինծառայող է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց հետ Սիրիայի տարածքում են նաև ամերիկյան ու ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետախուզական ծառայությունները:
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ջոկատները պատրաստ են գրավել արսենալները, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի կիրառել զանգվածային ոչնչացման զենք, հայտնում է «Ինտերֆաքսը»: