Ադրբեջանի ԶՈւ ճակատային զորամասերից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, զինվորներ Սարբալաև Սեվմյատ Սարբալա օղլուն և Ալիև Օրհան Ռովշան օղլուն վիճել են: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Սարբալաևը դանակով վիրավորել է Ալիևին: Վիրավոր զինվորը շտապ հոսպիտալացվել է, սակայն, նրան չի հաջողվել փրկել:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը ԱՊԱ-ի հարցումը զինվորի մահվան վերաբերյալ հաստատել է: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:
Միջադեպի արդյունքում մահացած Ալիևը զորակոչվել էր Կյուրդամիրի շրջանից, իսկ Սարբալաևը՝ Մասալինի շրջանից: Ալիևին մնում էր ծառայել ընդամենը երկու ամիս: