28 օգոստոսի 2012 - 20:56 AMT
Ամերիկյան ատոմային ավիակիրն ուղղվում է Պարսից ծոց

ԱՄՆ ատոմային «Ջոն Ստեննիս» ավիակիրը երեքշաբթի օրը Բրեմերտոնի «Քիթսեպ» ռազմա-ծովային բազայից դուրս է եկել և ուղևորվել դեպի Պարսից ծոց, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Դրան կմիանան նաև ռազմական պահակային նավերը:

Ըստ Պենտագոնի տվյալների, ավիակիրը զինված է հրթիռային կրեյսերով, 4 էսմինեցով և հարվածային ատոմային սուզանավով:

ԱՄՆ ՌԾՈւ հաղորդել են, որ «ՋոՆ Ստեննիս» ավիակրի խմբի ուղևորությունը կտևի մոտ 8 ամիս:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հրամայել է այս ավիակիր խումբը Պարսից ծոց ուղարկել նախատեսված ժամկետներից 4 ամիս առաջ: