28 օգոստոսի 2012 - 20:59 AMT
ԱՄՆ նոր դեսպանը պատրաստվում է Ադրբեջանը վերածել «ուժեղ և շատ թափանցիկ երկրի»

Ադրբեջանը «շատ կարևոր երկիր է ԱՄՆ համար», երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Ես անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ աշխատանքին, ադրբեջանցիների և երկրի հետ ծանոթանալուն, կարևոր խնդիրների լուծմանը»,-ասել է նա:

Դեսպանը հավելել է. «Աշխատելու ենք այնպիսի կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը, ժողովրդավարությունը, Ադրբեջանի վերածումը շատ ուժեղ և թափանցիկ պետության և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրները»:

Հունիսի 30-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Մորնինգսթարի թեկնածությունը Ադբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: