
Թերթը գրում է.«ԲՀԿ-ն չպաշտպանեց Մասիսի քաղաքապետի սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք ընտրություններում առաջադրված Ավետիք Դալլաքյանի թեկնածությունը, որի որդին երկու շաբաթ է՝ կալանավորված է՝ իր տան շրջակայքում օգոստոսի 13-ի երեկոյան հնչած կրակոցների առնչությամբ: Մասիսում ընտրապայքարը կշարունակվի երկու թեկնածուների՝փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանի և նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի միջև»: