Նավթի համաշխարհային գները նվազում են չորեքշաբթի օրվա վաճառքի ընթացքում ԱՄՆ պահեստներում հումքի պաշարների ավելացման վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, վկայում են վաճառքի տվյալները:
Մոսկվայի ժամանակով 08:48-ի դրությամբ WTI ապրանքանիշի (Light Sweet Crude Oil) թեթև ամերիկյան նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46 դոլարով կամ 0.48 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95.87 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,18 դոլարով կամ 0,16 տոկոսով` մինչև 112,40 դոլար մեկ բարելի համար:
Ինչպես նախօրեին հաղորդել է API-ը, նավթի պաշարներն անցած շաբաթվա ըթնացքում աճել են 5,5 մլն բարելով, իսկ վառելիքի պաշարները կրճատվել են 2,4 մլն բարելով: ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի օրը:
Նավթի գների նվազումը կապված է նաև Մեքսիկական ծոցում «Իսահակ» փոթորկի պատճառով արդյունահանող և վերամշակող ընկերությունների համար սպառնալիքի կրճատման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: