31 օգոստոսի 2012 - 19:18 AMT
Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության մոտ ոստիկանները հսկողություն են սահմանել

Մոտ 100 քաղաքացի էր հավաքվել Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի ոճրագրոծ Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու կապակցությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները լոլիկներ են նետել հյուպատոսության ուղղությամբ և պոկել են Հունգարիայի դրոշը, ինչից հետո ահազանգ է եղել ոստիկանություն և հյուպատոսության մոտ են հավաքվել ոստիկանները, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Այժմ ոսիկանները հյուպատոսության մոտ են և հսկում են տարածքը: