1 սեպտեմբերի 2012 - 13:15 AMT
Ադամ Շիֆ. Հունգարիան ու Ադրբեջանը պետք է բացատրություններ տան միջազգային հանրությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհելու փաստը:

«Ես չափազանց մտահոգված էի՝ տեղեկանալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման մասին, որը դատապարտվել է ցմահ բանտարկության հայ սպայի սպանության համար: Հունգարիան, որտեղ Սաֆարովը կրում էր պատիժը, և Ադրբեջանը պետք է բացատրություններ տան միջազգային հանրությանը արդարադատության բոլոր նորմերի սարսափելի խախտման փաստի վերաբերյալ: Սա ոճրագործությունը խոստովանած մարդասպանի գործի սարսափելի ավարտ է»,-ասել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: