1 սեպտեմբերի 2012 - 14:04 AMT
Մոսկվան նշում է իր 865-ամյակը

Սեպտեմբերի 1-ին և 2-ին Մոսկվան տոնում է իր 865-ամյակը: Հյուրերի ու մասնակիցների համար կազմակերպվել է 660 հանդիսավոր միջոցառում: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կմասնակցի մոտ 3 մլն մարդ:

Հասարակական կարգը կհսկեն 17 հազար ոստիկաններ, զինծառայողներ ու ՌԴ ՆԳՆ ջոկատայիններ: Երկրնքում կլինեն ՊՆ 10 ինքնաթիռներ, որոնք ավանադաբար ամպերը կցրեն: Տոնական միջոցառումներին կմասնակցի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն: