1 սեպտեմբերի 2012 - 16:33 AMT
Հայաստանի Եվրոպական Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Բաքվում նոյեմբերին կայանալիք հանդիպմանը

Հայաստանի Եվրոպական Շարժումը նամակ է ուղարկել Միիջազգային Եվրոպական Շարժման ղեկավարներին ՝ կոչ անելով դատապարտել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան և Հունգարիայի իշխանությունների քայլը: «Մեծ հիասթափվածությամբ ստացանք Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ ՍաֆարովիԷքստրադիցիայի լուրը: Ինչպես և ենթադրում էինք Ադրբեջանի նախագահը մարդասպանին անհապաղ ներում շնորհեց, իսկ ադրբեջանական հասարակությունը մարդասպանին պսակեց իբրև հերոս:

Մենք բոլորս, իբրև Եվրոպական Շարժման ներկայացուցիչներ, մեզ համար պատիվ ենք համարում լինել եվրոպական արժեքների կրողը և տարածողը, մենք մեր առաքելության կատարման ընթացքում բարձրենք գնահատում մեր դերը մեր հասարակությունների և պետությունների կյանքում` հանդիսանալով եվրոպական ինտեգրման գործընթացների հիմնական շարժիչ ուժ: ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունը ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին դավաճանեց այդ բոլոր արժեքները, վարկաբեկեց եվրոպական հեղինակությունը և փոխեց արդարադատությունը ձկնկիթի հետ:

Չցանկանալով մեկնաբանել իրողությունը, Հայաստանի Եվրոպական Շարժումը հրաժարվում է պատվիրակություն գործուղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերին կայանալիք հանդիպմանը: Այն պետությունում,որտեղ մարդասպանները հերոսացվում են նույնիսկ հասարակության կողմից, մենք անելու ոչինչ չունենք:

ՀայաստանիԵվրոպական Շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետութան Նախագահի` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու որոշումը և հայտնում իր զորակցությունը:

Խնդրում և կոչ ենք անում Միջազգային Եվրոպական Շարժման նախագահին հանդես գալ հայտարարությամբ, գնահատական տալ Հնուգարիայի իշխանությունների գործունեությանը, կոչ անել Եվրոպայի խորհրդին դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը վերջինի, կոչ անել Եվրոպական Միությանը դադարեցնել Ադրբեջանին տրվող աջակցությունը: Նույնը ակնկալումենք Հունգարիայի և Ադրբեջանի եվրոպական շարժման գործընկերներից»,- ասված է նամակում: