
Ադրբեջանական մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, «մենք հրադադարի ռեժիմ չենք խախտել»: Այս մասնի PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իսկ նրա մասին, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորել` ոչինչ չեմ կարող ասել, թող իրենք մեկնաբանեն: Ի դեպ, վերջին շրջանում բացի իրենց զոհերից ոչինչ չեն ստացել», - ասաց Հովհաննիսյանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձությունների ֆոնին ադրբեջանցիներն ավելի ագրեսսիվ չեն դարձել, ՊՆ խոսնակն ասաց, որ «դժվար է ասել», քանի որ հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը:
Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց նաև, որ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հայկական կողմը վիրավորներ և զոհվածներ չունի:
Այսօր ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: