3 սեպտեմբերի 2012 - 14:17 AMT
ԱԻՆ աշխատողի օրը կնշվի պոլիկլինիկայի և հրշեջ մասի նորակառույց շենքի բացման արարողությամբ

2008 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։

Վաղը տոնական միջոցառումների շարքում են ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի թիվ 8 հրշեջ մասի նորակառույց շենքի բացման արարողությունները։ Տեղի կունենա նաև Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա կգտնվեն բարձրաստիճան հյուրեր, ուժային կառույցների ղեկավարներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը: