3 սեպտեմբերի 2012 - 19:46 AMT
Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում` Սաֆարովի արտահանձնումն է

Երևանում ավարտվել են խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների խորհրդատվությունները: Դրանց արդյունքում որոշվել է սեպտեմբերի 5-ին գումարել Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ: Նիստում քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, ում հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում է շնորհվել:

Խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԱԽ արտահերթ նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նա հայտարարել է, որ Հայաստանը, ի պատասխան Բուդապեշտի նման քայլի, Հունգարիայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները: