
Գրականագետ Վարդան Դևրիկյանի համար Ռամիլ Սաֆարովի էքստրադիցաիան Հայաստանի կրած այն պարտություններից է, որի շուրջ կարող է համախմբվել հասարակությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայաստանը պետք է որոշակի պետական հայեցակարգ մշակի այս հարցում, որը բաղկացած կլինի հետևյալ քայլերից ` Սաֆարովին Ինտերպոլով հետախուզում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների իրականացում, որոնք պետք է լինեն տարբեր բնյութի. «Հարաբերությունների կասեցումից բացի, տարբեր անհատական մակարդակներով Հունգարիայի հետ համագործակցության դադարեցում, դա կարող է լինել ինչպես տուրիստական ոլորտում, այնպես էլ օրինակ՝ գիտական» :
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, հակառակը, կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիան ոչ թե պարտություն է Հայաստանի համար, այլ խաղաքարտ. «Եթե մեր իշխանությունները նախօրոք իմացել են Սաֆարովի էքստրադիցիայի մասին և որևէ քայլ չեն ձեռնարկել, ճիշտ են արել, քանի որ այսպիսով Հայաստանը խաղաքարտ է ձեռք բերել Ադրբեջանի դեմ, որը պետք է կարողանա ճիշտ օգտագործել» : Բաբայանը կարծում է նաև, որ Հայստանը չպետք է դադարեցնի բանակցային գործընթացը, ուղղակի պետք է բանակացային գործընթացում ևս օգտագործի այս խաղաքարտը :
Իսկ Վարդան Դևրիկյանը համաձայն չէ և կարծում է, որ Սաֆարովի դեպքը նույնիսկ Ադրբեջանի միջազգային վարկի վրա որևէ ազդեցություն չի ունեցել :