3 սեպտեմբերի 2012 - 17:50 AMT
«Բարսելոնան» շարունակում է գլխավորել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկը

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 3-ին հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների վարկանիշը:

Առաջին եռյակն անփոփոխ է՝ առաջատարը կրկին «Բարսելոնան» է 346 միավորով, որին հաջորդում են Չիլիի «Ունիվերսիդադ դե Չիլին» 317 միավորով և Մադրիդի «Ռեալը» 293 միավորով:

Լավագույն տասնյակում են նաև «Բոկա Հունիորսը» (Արգենտինա), «Ատլետիկոն» (Իսպանիա), «Ատլետիկ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Լիբերտադ» (Պարագվայ), «Կորինտիաս» (Բրազիլիա):