Լեհաստանը եվրոյի գոտի կմտնի, երբ այնտեղ չեն լինի պարտքային խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, հայտնում է Agence France-Presse-ը:
«Մենք կմիանանք միայն այն ժամանակ, երբ կկարողանանք հայտնել ժողովրդին, որ դա անվտանգ է»,-ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ նրա, եվրոպացիները հազիվ թե կարողանան հանդիմանել Լեհաստանին, որ նա չի ցանկանում միանալ եվրոյի գոտուն սուր ճգնաժամի պայմաններում: