Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Բասեն» սուպերմարկետի աշխատակիցներ` 23-ամյա Ա. Խորեցյանը, 22-ամյա Ա. Գրիգորյանը եւ 19-ամյա Գ. Մկրտչյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Աի նախարարությունից: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: