3 սեպտեմբերի 2012 - 21:47 AMT
Շախմատային Օլիմպիադա: Հայաստանի հավաքականին հաջողվել է ոչ ոքի խաղալ Ռուսաստանի հետ

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում, որն ընթանում է Ստամբուլում, Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի ընտրանու հետ, հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով զիջել է Վլադիմիր Կրամնիկին, այնուհետև կրկին սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Միավորներ են կիսել նաև Գաբրիել Սարգսյանն ու Դմիտրի Յակովենկոն: Հայաստանի հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնել է Սերգեյ Մովսիսյանը, որն առավելության է հասել Ալեքսանդր Գրիշուկի նկատմամբ:

Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն: