
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ կայացած մաուլի ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Թուրքիան մտահոգված է Ադրբեջանի՝ Սաֆարվին Բաքու տանելու խնդրով, քանի որ այս կերպ պարզ է դառնում, որ Ադրբեջանը շատ բաներ կարող է նքնուրույն անել՝ առանց հաշվի առնելու պաշտոնական Անկարայի կարծիքը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե հնարովոր է , որ Թուրքիան իսկապես տեղյակ չի եղել այս ամենին, ասաց , որ ծանոթ լինելով թուրքական դիվանագիտությանը, կարծում է, որ Թուրքիան ոչ միայն տեղյակ է եղել, այլև գործի է դրել իր բոլոր կապերը, որ Սաֆարովը հայտնվի Բաքվում.«Թուրքերը հիմա կսպասեն, կտեսնեն ինչպիսին են արձագանքները , հետո մի հերթապահ բան կասեն: Եթե Եվրոպան պատժի Ադրբեջանին, նրանք, բնականաբար, չեն խոսոտովանի, որ օգնել են իրենց փոքր եղբորը: Ես հակված եմ մտածելու, որ Թուրքիան այս ամենի մեջ ներգրավված եղել է»:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների դիվանագիտական պատասխանին, թուրքագետը չհամաձայնեց այն կարծիքի հետ , թե դրանք կոշտ են եղել.«Հայաստանը գործել է դիվանագիտական էթիկայի կանոններին համապատասխան, որևէ կոշտ բան չի արվել, այն ինչ արվել է եղել է համարժեք պատասխան այդ հանցագործ համագործակցությանը»: Ռուբեն Մելքոնյանը տեղին չհամարեց նաև անհանգստությունը Հունգարիայի հայ համայնքի համար.«Այս պահին Հունգարայի հայերն ավելի շատ ներողություններ են ստանում, քան՝ սպառնալիքներ: Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը տեղի հայերի վրա չի անդրադառնա: Հունգարիան գիտակցում է ՝ ինչ է տեղի ունեցել և ամեն ինչ անելու է հայերի ներմանը արժանանալու համար»: