ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլար սահմանագիծը: Ամերիկյան ֆինանսների նախարարության տվյալներով, պատմական իրադարձությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը: Այդ ժամանակ պետական պարտքի մակարդակը կազմել է 16,015 տրլն դոլար: Մեկ օրում այն ավելացել է 25 մլրդ դոլարով:
Վերլուծաբանները դրա հետ կապված հիշեցրել են, որ ԱՄՆ պետտուրքի սահմանագիծը տվյալ պահին կազմում է 16,394 տրլն դոլար:
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները բազմիցս նախազգուշացրել է այն մասին, որ պետական պարտքը կարող է հասնել իր եզրագծին արդեն այս տարվա վերջին: Նա դրա հետ մեկտեղ նշել է, որ վարչակազմը «բավարար գործիքներ ունի արտակարգ միջոցներ ընդունելու համար» այն դեպքում, եթե Կոնգրեսը չկարողանա ժամկետների մեջ անհրաժեշտ որոշում ընդունել: