5 սեպտեմբերի 2012 - 16:46 AMT
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,50 դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.35 մլն դրամի առք և վաճառք` 412,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412,50 դրամ:

Ընդ որում սեպտեմբերի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,50 դրամ `սեպտեմբերի 4-ի համեմատ ավելանալով 1,31 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 515,05 դրամ` նվազելով 0,82 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,05 կետով` կազմելով 12,68 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: